Պետական անտառային հողերում խոտհարքները և արոտահանդակները վնասելը տուգանք է նախատեսում

 ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 27,  24News    

զգուշացում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է պետական անտառային հողերում խոտհարքները և արոտահանդակները վնասելու դեպքում նախատեսված տուգանքի մասին։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն՝ պետական անտառային հողերում խոտհարքները և արոտահանդակները վնասելն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի (50.000-80.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի (100.000-150.000 ՀՀ դրամ) չափով:

--00—ՄՀ