Ճամբարակի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում․ Գորիսում մառախուղ է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

ձյուն

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Ճամբարակի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Գավառի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

--00--ԱՀ