Նիկոլը հանձնել է նաև Սոթքի ոսկու հանքը, բայց «մոռացել է այդ մասին զգուշացնել»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

․

Իշխանությունների հերքումները, թե ադրբեջանցի զինվորականները չեն մտել Սոտքի հանք լկտի սուտ են։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ռազմագետ Կարեն Վրթանեսյանը։

Նա գրել է. «Տեսանյութերից մեկը գեոլոկացրինք, փաստորեն՝ հանքի տարածքից է նկարահանած ադրբեջանցիների շարասյունը, որը շարժվում է դեպի մեր տարածք։

Ավելին Սոտքի համայնքապետն էլ է հաստատում, որ ադրբեջանցիները հիմա հանքի տարածքում են։

Վարդենիսի քաղաքապետն էլ՝ կմկմալով, բայց էլի չի հերքում...

Այսպիսով, Նիկոլը հանձնել է նաև Սոտքի ոսկու հանքը, բայց «մոռացել է այդ մասին զգուշացնել»։

Երեկ էի գրել, որ պարտությունը դեռ չի ավարտվել։ Նիկոլն ուներ 17 օր հանքը պաշտպանելու, դիրքեր դնելու համար։

Դրա փոխարեն զբաղված էր ընդդիմադիրներին բռնել-բաց թողնելով ու խուժանին զինելով, «կռվող տղերքի» բեմադրած վիդեոներ նկարահանելով։

Բայց դուք շարունակեք պնդել, որ Նիկոլը պիտի մնա ու երկիր ղեկավարի»։

--00--ԱՀ