Վանա լճի մոտ Ուրարտուի թագավորության նավահանգստի մնացորդներ են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

նկար

NTV հեռուստաընկերության կայքը լուսանկար է հրապարակել Վանա լճից՝ տեղեկացնելով, որ Վանի Էրջիշ շրջանում լճի ջրի մակարդակի անկման արդյունքում հայտնաբերվել է Ուրարտուի թագավորության ժամանակաշրջանի նավահանգստի մնացորդներ:

նկար

Ըստ աղբյուրի՝ նավահանգիստն օգտագործվել է շուրջ 2750 տարի առաջ: Դրանք առաջին պատմական մնացորդների հայտնաբերումները չեն: Վերջին տարիներին Վանա լճի ջրի մակարդակի զգալի նվազման արդյունքում Էրջիշ շրջանում արժեքավոր այլ մնացորդներ էլ են հայտնաբերվել:

նկար

Թուրք լուսանկարիչ Ֆերզենդե Ջոշարը, հաշվի առնելով այս տարածքում պատմական բազմաթիվ արժեքների ի հայտ գալու հավանականությունը, խորհուրդ է տվել մասնագետներին ավելի մանրամասն զբաղվել տարածաշրջանի ուսումնասիրությամբ:

նկար
նկար
նկար
նկար

--00—ԼՄ