Պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանն ազատման դիմում է գրել

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 24,  24News

Մակար Ղամբարյան

Համացանցում տեղեկություն է շրջանառվում այն մասին, որ ՀՀ պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանն ազատման դիմում է գրել: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից 24News-ին հայտնեցին, որ դիմում գրվել է, սակայն այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:

Մ.Ղամբարյանը Պաշտպանության փոխնախարար է նշանակվել 2018 թվականի մայիսի 29-ին:

--00--ԱԹ