Սիրիայի հյուսիսում 2 գրասենյակ է բացվել, որոնք հավաքում են ԼՂ-ում բնակվելու ցանկացողներին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

նկար

Թուրքիայի օկուպացիոն իշխանությունները 2 գրասենյակ են բացել Սիրիայի հյուսիսում` Աֆրինում, այն ընտանիքների համար, որոնք ցանկանում են գրանցվել Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելու համար, այդ մասին գրում է Afrinpost-ը: 

Ըստ աղբյուրի՝ գրասենյակների գոյությունը վկայությունն է այն բանի, որ թուրքմենական ընտանիքների մասնակցությունը ԼՂ հակամարտությանը հատկապես Հոմս նահանգից: Գրասենյակներում այդ ընտանիքների վերաբերյալ տվյալներ են հավաքվում, որպեսզի նախապատրաստեն ԼՂ տեղափոխելու համար: 

Ըստ աղբյուրի՝ «Աբու Թարվաթը», որը Թուրքիայի հետախուզության սպա է, ծագումով Ազազի շրջանից է, ղեկավարում է առաջին գրասենյակը, իսկ երկրորդի անունը «Խիրու» է. նա թուրքմեն Ռայի շրջանի գյուղերից մեկից է: Նրանք իսլամական աշխարհազորայինների հետ համագործակցությամբ առաջ են մղում այդ ծրագիրը:

--00—ԼՄ