Գեղամ Մանուկյանն անժամկետ հացադուլ է հայտարարել

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 23,  24News   

Գեղամ Մանուկյան

  «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը գրել է.

«Սիրելի հայրենակիցներ
ի շարունակություն երեկվա գրառման։

Իբրեւ ՀՀ Քաղաքացի, որ
- մտահոգ է այս վիճակի համար,
- ապրում է անձնական, ազգային ողբերգություն, ՀՀ իշխանությունների ու հատկապես՝ վարչապետ Փաշինյանի վարած ապաշնորհ ու քայքայիչ գործունեության արդյունքում մեր Հայրենիքի մի կարեւոր հատվածի կորստյան պատճառով, - գիտակցելով, որ այս իշխանությունը, վարչապետ Փաշինյանը անկարող են երկրում կատարել փոփոխություններ, վարել բանակցություններ ու Արցախյան հարցում փորձել ստանալ հնարավորինս բարվոք պայմաններ,

Հայտարարում եմ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ մեկ պահանջով՝

Նիկոլ Փաշինյանը հրաժարականը։
Այլ մանրամասներ կներկայացնեմ ժամը 13։00 Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հուշարձանի մոտ։
Նիկոլը պետք է հեռանա...»։

--00—ՄՀ