Պետական գործիչը պատրվեց բլոգերին, իրական Հայաստանը պարտվեց ֆեյսբուքյան Հայաստանին. քարոզ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

1

Տավուշի թեմը հրապարակել է Բագրատ Սրբազանի քարոզը, որում արտահայտված են վերջին ամիսներին տեղի ունեցած իրադարաձությունները:

«Ասում եմ՝ մենք պարտվեցինք մեղքին, և այս շարքի վրա՝

ճշմարտությունը պարտվեց ստին,

ազնվությունը պարտվեց կեղծիքին,

երփներանգը պարտվեց սև ու սպիտակին,

պետական գործիչը պարտվեց բլոգերին,

իրական Հայաստանը պարտվեց ֆեյսբուքյան Հայաստանին,

ուղղամտությունը պարտվեց չարամտությանը,

ազգայինը պարտվեց գլոբալիստներին,

քրիստոնեականը պարտվեց ապաքրիստոնեականին,

սեռը պարտվեց անսեռությանը,

դեմքը պարտվեց անդիմագիծին,

ուղղությունը պարտվեց անորոշությանը,

պատասխանատվությունը պարտվեց իրավունքին,

նաև՝ պատասխանատվությունը պարտվեց անպատասխանատվությանը,

պատերազմը պարտվեց PlayStation-ի գիտակցությանը.

այդ պատճառով ենք մենք հիմա այստեղ գտնվում»,-ասում է Սրբազանը քարոզում։

Մանրամասները՝ տեսանյութում:

--00—ԼՄ