ԼՂ-ում 75-ով կավելանա ՌԴ ԱԻՆ աշխատակիցների թիվը. «ՌԻԱ Նովոստի» 

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

նկար
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով ՌԴ ԱԻՆ-ին, հայտնում է, որ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների թիվը Լեռնային Ղարաբաղում կավելանա 75-ով: 

«Այս պահին 75 մասնագետ և 13 միավոր բարձր շարժունակության տեխնիկա պատրաստ են դուրս գալ Նոգինսկի փրկարարական կենտրոնից: Լրացուցիչ ուժերն ու սարքավորումները շարունակում են ժամանել:

Խումբը հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով և տեխնիկայով, ինչպես նաև ռուս փրկարարների հարմարավետ կացարանն ապահովելու միջոցներով: Մեկնող ամբողջ անձնակազմը կորոնավիրուսի թեստ է հանձնում»,- նշվում է հայտարարությունում:

Նշենք, որ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել էր եռակողմ պայմանագիր , որի շրջանակում Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

--00—ԼՄ