Արցախի ոստիկանապետն այցելել է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածում տեղադրված անցակետեր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

ԱՀ ոստիկանություն

Արցախի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է՝ նոյեմբերի 21-ին ԱՀ ոստիկանության պետ, գեներալ- մայոր Աշոտ Հակոբջանյանն այցելել է ԱՀ ոստիկանության կողմից Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածում տեղադրված անցակետեր և տեղում ծանոթացել իրավիճակին, զրուցել անցակետերում ուժեղացված ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողների հետ և տվել համապատասխան հանձնարարականներ վերջիններիս։

 

--00--ԱԹ