Առաջնագծից՝ Պռոշյան փողոց․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

,

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարական առանձնատներում հավաքված զորքի թեման այսօր շատերին է հուզում։ Ովքե՞ր են այնտեղ հավաքվածները, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի պաշտպանությունը չի իրականացնում պետական պահպանության համակարգը, այլ ինչ-որ անհասկանալի, անհայտ անձինք են անում։

Հայտնի է, որ այս զորախմբի հավաքագրման աշխատանքները համակարգում են ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը եւ մի քանի այլ պատգամավորներ։

Մեզ պատմեցին, որ այստեղ են գտնվում նաեւ մի խումբ օրինազանց զինծառայողներ, որոնք Արցախից վերադառնալու ճանապարհին՝ իրենց հրամանատարների թույլտվությամբ, անտեր մնացած գույք են թալանել այն տարածքներում, որոնք անցնելու են Ադրբեջանին։ Մտածել են՝ միեւնույն է, թշնամուն է մնալու, ինչո՞ւ թողնենք, մտել են խանութներ եւ տարբեր օբյեկտներ ու գողություն արել։

Սակայն ռազմական ոստիկանությունը բռնել է նրանց, ապա գործարք առաջարկել՝ եթե չեք ուզում քրեական հոդվածով գնալ, վարչապետի պաշտպանության բանակին պետք է զինվորագրվեք, եւ այս եղանակով նրանք հայտնվել են Պռոշյան փողոցում ու նաեւ մասնակցել Հանրապետության հրապարակի միտինգին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ