Մեսրոպ Առաքելյանը նշանակվել է  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 20,  24News   

Մեսրոպ Առաքելյան

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` ՀՀ նախագահը Մեսրոպ Առաքելյանին նշանակել է  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Մեսրոպ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար»:

--00—ՄՀ