ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայտնում է, որ Ռուսաստանի մշակույթային գործիչները դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին Լեռնային Ղարաբաղի հուշարձանները Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկելու խնդրանքով:
Ըստ աղբյուրի՝ փաստաթղթի հեղինակները մտահոգություն են հայտնում ԼՂ ժառանգության հուշարձանների ճակատագրի համար: Նրանք վստահ են, որ պատմական վայրերը շարունակում են մնալ վտանգի տակ, քանի որ կրակի դադարեցումից հետո դրանք կարող են ոչնչացվել, հարձակման ենթարկվել վանդալների կողմից:
Մշակութային գործիչները հույս են հայտնել, որ իրենց դիմումը կօգնի պահպանել քրիստոնեական, մշակութային, գեղարվեստական և ճարտարապետական ժառանգությունը, և ՅՈՒՆԵՍԿՕ-ն կօգտագործի իր լիազորությունները հուշարձանները փրկելու համար: Ղարաբաղյան մշակութային ժառանգությունը կարող է ակնկալել նույն ողբերգական ճակատագիրը, ինչ հին Պալմիրան:
Դիմումի տակ ստորագրել են հայտնի երաժիշտներ Վլադիմիր Սպիվակովը և Թեոդոր Կուրենտզիսը, ռեժիսորներ Ալեքսանդր Սոկուրովը, Ալեքսեյ Գերման կրտսերը, երաժիշտ Բորիս Գրեբենշչիկովը, դերասաններ Անդրեյ Մերզլիկինը, Սվետլանա Նեմոլյաևան, գրող Զախար Պրիլեպինը և այլն:
--00—ԼՄ