Կույր մի եղեք․ Մարտակերտի շրջանի 7 գյուղի բնակիչները 2-րդ անգամ են հակամարտության զոհ դառն

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 20,  24News   

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա գյուղից, որն անցել է Ադրբեջանի վերահսկողությանը, տեսաուղերձ է հղել։

 Ուղերձում Բեգլարյանը նշել է, որ շուրջ 40 հազար մարդ ստիպված է տեղահանվել․ դա բնակչության 27 տոկոսն է։

«Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Հայկաջուր, Նոր Կարմիրավան, Նոր Սեյսուլան, Նոր Այգեստան, Նոր Ջրաբերդը և Հովտաշեն գյուղերի բնակիչներն արդեն երկրորդ անգամ են հակամարտության զոհ դառնում. նրանք կորցրել էին իրենց տները 1990-ական թթ. արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանական օկուպացիայի հետևանքով:

Այս գյուղերը ԼՂԻՄ-ի մաս են կազմել դեռ խորհրդային շրջանից: Ավելին, Մարաղայի բնակչությունը բնաջնջվել է Ադրբեջանի կողմից 1992 թ.-ին: Արդյո՞ք նրանք իրավունքներ ունեն: Կույր մի եղեք»,- նշել է Արտակ Բեգլարյանը:

--00—ՄՀ