Փաշինյանը Մակրոնի հետ զրույցում նշել է Արցախի միջազգային ճանաչման հիմնարար նշանակությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զրուցակիցները քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը:

Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքների լիարժեք վերականգնման կարևորությունը: Քննարկվել է վերջին շաբաթների ընթացքում իրենց տները լքած տասնյակ հազարավոր մարդկանց անխափան և անվտանգ վերադարձի ապահովման հարցը և նշվել Արցախի կրոնական և պատմամշակութային ժառանգության պահպանության կարևորությունը:

Կարևորվել է տարածաշրջանում խաղաղության պահպանումն ու իրավիճակի հետագա լիցքաթափումը:

Այդ առումով ՀՀ վարչապետը նշել է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմնարար նշանակությունը:

--00--ԱՀ