Առաջնագծում շարունակվում է մարտական հերթապահությունը. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 19,  24News   

Արցախ

Զինված ուժերի զինծառայողները, պահեստազորայիններն ու հայրենիքի պաշտպանությանը կամավորագրվածները, ինչպես եւ պատերազմական օրերին, մարտական դիրքերում շարունակում են զգոնությամբ եւ պատասխանատվությամբ իրականացնել իրենց վերապահված գործառույթները։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Նրանց կողքին են նաև զինված ուժերի հոգևոր սպասավորները՝ գնդերեցները, ովքեր իրենց խոսքով և օրհնությամբ ամրացնում են հայրենյաց պաշտպանների կամքը և սերն առ հայրենիք։

--00—ՄՀ