ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News
Eadaily.com-ը, հղում անելով ՌԴ ՊՆ-ին, հայտնում է, որ ռուս խաղաղապահներն ու ռազմական ոստիկանությունը փախստականներ տեղափոխող 24 ավտոբուս են ուղեկցել Լեռնային Ղարաբաղ:Ըստ աղբյուրի՝ նոյեմբերի 14-ից Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 1700 խաղաղ բնակիչ, որոնք նախկինում ստիպված էին լքել իրենց տները։
Ստեփանակերտում տեղակայվել է գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի ղեկավարությամբ գործող օպերատիվ խումբ։
--00—ԼՄ