Կառավարության 80 տոկոսը կփոխվի. Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 18,  24News  

կառավարություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի կառավարության մոտ 80%-ին փոխել։ Իշխող ուժն այս օրերին կադրային փնտրտուքների մեջ է, քանի որ ցանկանում է նախարարներին եւս փոխել:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ կառավարության կազմն առաջիկայում լքելու են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, նաեւ այդ ցուցակում կան ՊՆ փոխնախարարներ, ովքեր պետք է լքեն իրենց պաշտոնները:

Իշխանության կարծիքով՝ կառավարության ներկայացուցիչները պատերազմական դրության ժամանակ անգործության են մատնված եղել, ինչի համար էլ պետք է լքեն իրենց պաշտոնները: Բացի այդ, մինչ այս էլ ովքեր հանրության լայն շրջանում ունեցել են ցածր հեղինակություն, պետք է հեռանան։ Խնդիր է դրված։

Նկատենք՝ պաշտոններից ազատումների շարքն արդեն սկսվել է, եւ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանից հետո իր պաշտոնին հրաժեշտ տվեց նաեւ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, սակայն հենց ԱԳՆ-ում եւս հրաժարականների շքերթ է լինելու:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

--00--ԱՀ