Նիդերլանդները ընդունել է Ալիևի և Էրդողանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու բանաձևերը

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 17,  24News  

․

Նիդերլանդների խորհրդարանը հավանություն է տվել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների և Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին առաջարկին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է թագավորությունում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։

Գրառման համաձայն` խոսքը ինչպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, այնպես էլ նրա կնոջ՝ երկրի փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի դեմ անհատական պատժամիջոցների մասին է՝ պայմանավորված «Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի բռնություններով և պատերազմական հանցագործություններով»։

Հոլանդացի պատգամավորների որոշումը կտարածվի նաև ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանին ռազմական աջակցություն ցուցաբերած Թուրքիայի վրա՝ այդ երկրին սպառազինության մատակարարման էմբարգոյի տեսքով:

--00--ԱՀ