Թուրքիան ԼՂ հակամարտության մեջ կանգնեց Ադրբեջանի կողքին ԽՍՀՄ փլուզման հետևանքով․ Պուտին

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 17,  24News  

Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի հասցեին ինչ գնահատական ասես կարելի է, սակայն վերջինիս չի կարելի մեղադրել միջազգային իրավունքի խախտման մեջ: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ-Նովոստին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

ՌԴ նախագահի գնահատմամբ՝ այն, որ Թուրքիան ԼՂ հակամարտության մեջ կանգնեց Ադրբեջանի կողքին, ԽՍՀՄ փլուզման աշխարհաքաղաքական հետևանքն է:

--00--ԱՀ