Ռուսական Իլ-76 ինքնաթիռները սակրավորների են տեղափոխում Լեռնային Ղարաբաղ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 17,  24News          

խաղաղպահներ

    

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի կողմից Ուլյանովսկ-Վոստոչնի օդանավակայանից Իլ -76 ինքնաթիռներով Կենտրոնական ռազմական օկրուգի խաղաղապահ բրիգադի ինժեներական ստորաբաժանման զինվորականների, հատուկ տեխնիկայի և սարքավորումների տեղափոխման մասին Լեռնային Ղարաբաղ:   

«Սակրավորները կկատարեն ինժեներական հետախուզության, տեղանքի, ճանապարհների և օբյեկտների ականազերծման աշխատանքներ, ինչպես նաև կապահովեն մատակարարման և տարհանման ուղիների նախապատրաստում ու պահպանում, ջրի մաքրում և ինժեներական ապահովման այլ առաջադրանքների կատարում»,- ասված է հաղորդագրությունում։ Բացի այդ, պայթուցիկ օբյեկտների հայտնաբերման եւ որոնման համար ծառայողական շներ կգործարկվեն:

--00—ՄՀ