Երկու անհայտ անձ փողոցում սառը զենքով հարվածել են Կոստանտինի դեմքին և ոտքին. Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

նկար

«Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը նոյեմբերի 16-ին հարձակման է ենթարկվել։ Այդ մասին հայտնել է իրավաբան Ռուբեն Մելիքյանը։

«Երկու անհայտ անձ փողոցում հրահրել են վիճաբանություն Արցախյան պատերազմի վերաբերյալ թեմաներով՝ պաշտպանելով Ն. Փաշինյանի մոտեցումները, այնուհետև սառը զենքով հարվածել են Կոստանտինի դեմքին՝ հասցնելով վնասվածք շրթունքի շրջանում, ինչպես նաև վնասվածքներ են հասցրել ոտքի շրջանում։

Այս հարձակման համար ողջ պատասխանատվությունն անձամբ Ն.Փաշինյանի վրա է՝ որպես քաղաքացիական բախումների գերագույն գլխավոր դրդիչ։

Սա շատ վատ տեղ է տանելու»,-գրել է նա։

--00—ԼՄ