Հրամանատար Աշոտ Մինասյանը ազատության մեջ կլինի

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 16,  24News  

աշոտ մինասյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի ընկերներ,

Լեգենդար հրամանատար Մինասյանի գործով չնայած ԱԱԾ և Դատախազության վճռական ցանկության իրենց երեք անգամ թշնամուց պաշտպանած մարդուն կալանավորելուն` նիստը հետաձգվեց:

Հրամանատարը 19:05-ից կլինի ազատության մեջ»:

Նշենք, որ Արցախյան երեք պատերազմների մասնակից, լեգենդար Սիսական ջոկատի հրամանատար, գնդապետ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի դափնեկիր Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը, ձերբակալվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության յուրացման և 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով:

--00--ԱԹ