Երևանից Ստեփանակերտ անվճար ուղևորափոխադրումները կիրականացվեն «Կիլիկիա» ավտոկայանից

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 16,  24News  

ավտոբուս

ՀՀ-ում Արցախի Կառավարության օպերատիվ շտաբից տեղեկացնում են, որ Երևանից Ստեփանակերտ անվճար տեղի ունեցող ուղևորափոխադրումներն այսուհետև կիրականացվեն Երևանի կենտրոնական՝ «Կիլիկիա» ավտոկայանից։

Ցանկացողները արդեն առանց նախապես գրանցվելու անհրաժեշտ է նշված վայր ներկայանան առավոտյան 07։00-09:00-ն ընկած ժամանակաընթացքում։

  
--00—ՄՀ