ՌԴ-ն աէրոմոբիլային հոսպիտալ է բերել ՀՀ՝ Արցախում առաքելություն իրականացնելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

․

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության օդուժի հատուկ նշանակության ինքնաթիռը 30 մասնագետների է բերել  Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում հումանիտար առաքելություն իրականացնելու նպատակով: 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Sputnik» լրատվական գործակալության, ՌԴ ԱԻՆ-ը Հայաստան է բերել աէրոմոբիլային հոսպիտալ։ 30 մասնագետներից բաղկացած խումբը կընդգրկվի Լեռնային Ղարաբաղի մարդասիրական արձագանքման կենտրոնի կազմում։ 

--00--ԱՀ