Մնացականյանն ու Լավրովը քննարկում են ունեցել խաղաղապահների առաքելության իրականացման շուրջ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

ՄՆացականյան

Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել ՌԴ և Հայաստանի ԱԳ նախարարների՝ Սերգեյ Լավրովի և Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը: Ինչպես հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից, նախարարները քննարկել են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությունը, այդ թվում՝ ԼՂ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման և նրանց առաքելության արդյունավետ իրականացումն ապահովելու հետ կապված հարցեր:

Լավրովը Մնացականյանին մանրամասնորեն տեղեկացրել է ՌԴ նախագահի նոյեմբերի 13-ի հրամանագրով ստեղծվող Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի գործունեության ծրագրերի մասին:

Արտաքին գերատեսչությունների ղեկավարները կարևորել են ՄԱԿ-ի ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՅՈւՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և այլ կազմակերպությունների հետ՝ նպատակ ունենալով մեղմել հակամարտության գոտում քաղաքացիական անձանց դրությունն ու պահպանել կրոնական և մշակութային օբյեկտները:

--00--ԱԹ