Գեներալները՝ անկախ  Նիկոլի տխմար որոշումներից, ճակատում լուռ իրենց գործն են արել 

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 15,  24News  

Աբրահամյան

Գեներալ Լևոն Մնացականյանը մի քանի օր առաջ կարճ մեկնաբանություն էր տվել՝ զինվորական անկեղծությամբ խոսել բաներ, որը հակասում էր Նիկոլ Փաշինյանի լայվային սլիվներից մեկին։
Իմ տպավորությամբ, գեներալը տեղյակ էլ չէր, որ դրա մասին Հայաստանում մի քանի օր քննարկում է գնում և այլն, հնչել էր հարց՝ իրեն հատուկ ձևով անկեղծ պատասխանել էր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը։
 
«Բայց նիկոլական բութ, անհայրենիք քարոզչական խմբերը տարբեր տեղեր մեր հայրենիքը հանձնող Նիկոլի չեղած պատիվն էին նյութերի տակ փորձում պաշտպանել։
Գեներալ Մնացականյանը պատերազմի մեկնարկից բառի բուն իմաստով մարտադաշտում է՝ ամենածանր ուղղություններում։ Թե քանի անգամ է մահից 5 պակաս իրադրություններում եղել՝ անհաշվելի, բայց իր տեսակը պայքարող է, մարտական ոգին միշտ շատ բարձր։
Հա, ի դեպ, Նիկոլ, որքան էլ սրտովդ չէր իր և մյուս պաշտոնաթող գեներալների մասնակցությունը։ 
Պատերազմի ընթացքում գեներալը կորոնավիրուսով ծանր հիվանդացավ, ծնողին կորցրեց, բայց արագ վերադարձավ շարք, որովհետև այն, ինչ ինքն ու իր մարտական, գաղափարական ընկերներն էին արել այս երեք տասնամյակում՝ պետականություն, հայի անվտանգություն, վտանգված էր։
Լևոն Մնացականյանը, Արշավիր Ղարամյանը, Սամվել Կարապետյանը, Վիտալի Բալասանյանը և մեր մյուս զինվորականները, կրկնում եմ՝ անկախ Նիկոլի տխմար որոշումներից, ցանկություններից, ամբիցիաներից, յուրաքանչյուրը մի ճակատում էր, լուռ իր գործն էր կատարում։ 

Ամեն օր չէին նկարվում՝ փիառի կարիք երբեք չեն ունեցել, սերը, պատասխանատվությունը հայրենիքի նկատմամբ իրենց պայքարով էին ի ցույց դնում։
Իսկ դու Նիկոլ, կաշիդ փրկելու, դավաճանությունդ թաքցնելու, քեզանից շեղելու և մնացածների, հատկապես, բանակի գլխին ջարդելու համար ամեն ինչ անում ես, ինչը քեզ երբեք չի ներվելու։ 
Այսօր, վաղը, մեկ ամիս հետո... սա մարսվող բան չի»,- գրել է նա։

--00—ՄՀ