Ի՞նչ գործարքներ են կատարել բանկերը՝ նախորդ շաբաթ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

ԿԲ

Արտարժույթի ներբանկային շուկայում նոյեմբերի 9-13-ը բանկերը գնել են 65 մլն 407 հազ. 114 ԱՄՆ դոլար 492.46 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել՝ 78մլն 967 հազ. 699 ԱՄՆ դոլար 496.91 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:  ԿԲ-ի փոխանցմամբ՝ միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 1,781,905 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 494,19 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 10 մլն 152 հազար 49 եվրո 580,99 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել՝ 12 մլն 128 հազ. 714 եվրո 588,68 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1 մլրդ 501 մլն 438 հազ. 323 ՌԴ ռուբլի 6.43 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել՝ 1 մլրդ 114 մլն 591 հազ. 277 ՌԴ ռուբլի 6.56 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

--00--ԱԹ