Երևանում ու մարզերում ապաստանած մի շարք արցախցիներ ուղևորվեցին Ստեփանակերտ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

երեխա

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պայմանավորվածության համաձայն այսօր վաղ առավոտյան Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտ են ուղևորվել 11 ավտոբուսներ, որոնք Արցախ են տեղափոխել պատերազմի օրերին Երևանում կամ ՀՀ մարզերում ապաստանած քաղաքացիներին:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հետագա փոխադրումների հետ կապված Երևանում գործող Արցախի հանրապետության օպերատիվ շտաբը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ։ 

ավտոբուս
ավտոբուս
Ստեփանակերտ
ավտոբուս

--00--ԱԹ