ՊԲ հրամանատար Մ․ Արզումանյանն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռ․ Մուրադովին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

Արցախ

Նոյեմբերի 13-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Այս մասին հայտնում են ՊԲ-ից։

Հանդիպմանը քննարկվել են խաղաղարար առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր:

--0--ԿԿ