Մակրոնը պատրաստ է նպաստել ԼՂ հակամարտությունում բոլոր կողմերի համար ընդունելի լուծմանը

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 13,  24News 

փաշինյան մակրոն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 12-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

ՀՀ վարչապետը Ֆրանսիայի նախագահին տեղեկատվություն է ներկայացրել հրադադարի մասին նոյեմբերի 10-ին ստորագրած հայտարարության և տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին:

Էմանուել Մակրոնը գոհունակությամբ նշել է ռազմական գործողությունների դադարեցման փաստը և ընդգծել Ֆրանսիայի բարեկամական վերաբերմունքը՝ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ: Ֆրանսիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել՝ իր նպաստը բերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար, կայուն և բոլոր կողմերի համար ընդունելի լուծմանը:

 

--00—ՄՀ