Բորելին Բայրամովի հետ զրույցում կարևորել է ԼՂ-ի մշակութային ժառանգության պահպանման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

բորել

«ՏԱՍՍ» գործակալությունը, հղում անելով ԵՄ արտաքին քաղաքական ծառայության տարածած հայտարարությանը, հայտնում է, որ ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցչ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, որոնց ընթացքում ընդգծել է ԼՂ-ում մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը։ 

Ըստ աղբյուրի՝ Բորելը հույս է հայտնել, որ մարտական գործողությունների դադարեցումը թույլ կտա ձեռնարկել ջանքեր՝ ուղղված հակամարտության կայուն խաղաղ կարգավորմանը և կկանխի մարդկային հետագա տառապանքները։

ԵՄ-ն նաև պատրաստակամություն է հայտնել՝ շարունակելու մարդասիրական օգնություն ցուցաբերել հակամարտությունից տուժած քաղաքացիական բնակչության կարիքների բավարարման համար: Արտակարգ օգնության համար արդեն հատկացրել է մոտ 1 մլն եվրո։

Ըստ աղբյուրի՝ ԵՄ-ն նաև հանձնառություն է հայտնել՝ շարունակելու աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ստեղծած ձևաչափին։ 

--00—ԼՄ