Դավաճանի պիտակ կկպցնեմ ինձ դավաճան անվանողին․ Վալերի Օսիպյան

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 12,  24News  

«Չկա որևէ մեկը, ով ինձ փորձի դավաճան համարել, դավաճանի պիտակ կկպցնեմ նրան», - այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Նախկին ոստիկանապետը նշեց, որ այն ինչ Օսիպյանն է արել, թող բոլորը անեն․ «Ես իմ պարտականությունները կատարել եմ ճիշտ և հստակ»։

Վալերի Օսիպյանը տեղեկացրեց, որ ՌԴ-ից ժամանել, որ օգտակար լինի հայենիքին, բայց վարակվել է կորոնավիրուսով և ստիպված եղել հիվանդանոցում բուժում ստանալ:

--00--ԱՀ