Օսեթիայի կամավորները պետք է գային կռվելու, Մասիս Մայիլյանն ասաց՝ կարիք չկա․ Բորիս Ավագյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

Արթիկի փոխքաղաքապետ Բորիս Ավագյանը, որը պատերազմական օրերին եղել է Արցախի ԱԺ նախագահի հատուկ հանձնարարականների գծով պատասխանատու, 24TV-ի եթերում հայտարարել է, որ Հարավային Օսեթիան պատրաստ է եղել  իր աջակցությունը տրամադրել Արցախին։  

Այդ մասին տեղեկացվել է Արայիկ Հարությունյանը, որն էլ իր հերթին հանձնարարել է ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին նամակ գրել Օսեթիայի ղեկավարությանը։

Ըստ Ավագյանի, սակայն երեք օր անց Մայիլյանը տեղեկացրել է, որ առայժմ այդ օգնությունը վաղաժամ է։ 

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

--0--ԿԿ