Հանդիպել են Տեր-Պետրոսյանն ու դեսպան Կոպիրկինը. զրույցը մոտ 2 ժամ է տևել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

նկար

Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին է այցելել Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Այդ մասին հայտնում է Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը։

«Շուրջ երկու ժամ տևած զրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել Արցախում հաստատված զինադադարից հետո ստեղծված իրավիճակի և Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիների վերաբերյալ»,-նշվում է խոսնակի հայտարարությունում:

Նշենք, որ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել էր եռակողմ պայմանագիր , որի շրջանակում Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

--00—ԼՄ