Արծվիկ Մինասյանը խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարներին հորդորեց տուն գնալ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 11,  24News

«Անվտանգությունից ելնելով եւ սադրանքները բացառելու հանգամանքից ելնելով, ես խնդրում եմ հիմա մենք թողնում ենք այս տարածքը, գնում ենք տներով, բայց պայմանով, որ վաղը էլի միջոցառումներ ունենք անելու»,- այս մասին հանրահավաքի մասնակիցներին ասաց դաշնակցական գործիչ Արծվիկ Մինասյան։

Իսկ ոստիկանական մեքենայի բարձրախոսից հայտարարեց, որ ժամը 00.30 ասուլիս է լինելու, որի ժամանակ հետագա գործողությունների մասին լրացուցիչ կհայտարարվի:

--00--ԱՀ