«Ձևավորում ենք հայրենիքի փրկության կոմիտե». Իշխան Սաղաթելյանն առաջարկել է ԱԺ արտահերթ անել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

նկար

Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կարծիք է հայտնել, որ Արցախը փրկելու համար պետք է սկսել ազգային ազատագրական պայքար, և որ այս պահին ձևավորվում է հայրենիքի փրկության կոմիտե:

Ըստ նրա՝ պատերազմը բերել է Նիկոլ Փաշինյանն իր անհետևողական քաղաքականությամբ:

«Նա թուլացրել է մեր ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերությունները, աշխարհից մեկուսացրել է մեզ: Պատերազմի ողջ ընթացքում անգործության ու դավաճանության է մատնված եղել», - ասել է Սաղաթելյանը և առաջարկել արագ ԱԺ արտահերթ նիստ հրավիրել՝ հեռացնելու համար Նիկոլ Փաշինյանին: 

Ավելի վաղ 17 կուսակցությունների՝ նախատեսվող հանրահավաքի մեկնարկից առաջ Ազատության հրապարակից ոստիկանները բերման են ենթարկել իրանագետ Վարդան Ոսկանյանին, ՀՀԿ-ական պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանին, Կարինե Աճեմյանին, նրա ամուսնուն՝ Արա Դեղտրիկյանին, և մի շարք այլ անձանց: ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին բերման էին ենթարկել տնից:

Նշենք, որ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել էր եռակողմ պայմանագիր: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

--00—ԼՄ