ՌԴ խաղաղապահները տեղակայվում են շփման գծի երկայնքով

 ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 11,  24News  

ՀՀ ժամանած ռուս խաղաղապահ զինվորականները շարժվել են դեպի ԼՂ հակամարտության գոտու այն շրջաններ, որտեղ պետք է իրականացվեն կրակի և ռազմական գործողությունների դադարեցման վերահսկման աշխատանքները: Այս մասին ինչպես հայտնում է ТАСС-ը  տեղեկացնում է  ՌԴ ՊՆ-ն:

«Ռազմական շարասյուները պետք է անցնեն 250 կմ, և խաղաղապահ զորամիավորումները պետք է ռուսական դիտորդական տեղամասեր տեղադրեն Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի ողջ երկայնքով»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:

--00--ԱՀ