Ռուս օդաչուների մահվան համար մեղավորները կպատժվեն․ Ալիևը՝ Պուտինին

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

․

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևից հավաստիացումներ է ստացել, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայում ծառայող ռուս օդաչուների մահվան դեպքի վերաբերյալ մանրակրկիտ հետաքննություն է իրականացվելու:

«Երեկ զոհվել են մեր 2 օդաչուները, որոնք ծառայում էին ՀՀ-ում գտնվող ռուսական ռազմաբազայում: Նրանցից մեկը անձնակազմի հրամանատար Իշուկ Յուրի Վիկտորովիչն է, մյուսը՝ լեյտենանտ Ֆեդին Ռոման Վասիլևիչը: Վիրավորվել է նաև մեկ օդաչու: Մաղթում ենք նրան շուտափույթ ապաքինում», - այս մասին հատնել է Պուտինը ՊՆ ղեկավարության և պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

Ադրբեջանի նախագահը հավաստիացրել է, որ հարուցված քրեական գործի շրջանակներում մանրակրկիտ հետաքննություն կանցկացվի, հանցագործները կպատժվեն։

Պուտինը նաև դիմել է պաշտպանության նախարարին՝ զոհվածների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու հանձնարարականով:

Հանդիպման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են նրանց հիշատակը:

--00--ԱՀ