«Վաղուց որոշված էր» թեզը սուտ է, որևէ ստորագրված փաստաթուղթ գոյություն չուներ. Էլիբեգովա

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թեզ ա պտտվում «վաղուց սաղ որոշված էր, ծախված էր»։ Դա բացարձակ սուտ ա։

Չի եղել որևէ բանակցվող փաստաթուղթ, որտեղ համ Սյունիքով միջանցք լիներ ադրբեջանցիների համար, համ Շուշին Ադրբեջանին անցներ։ Ավելին, գոյություն չուներ որևէ ստորագրված փաստաթուղթ։ Եթե կա, թող ցույց տան հենց հիմա, երկու տարի ա՝ սպասում ենք։

Ու նույնիսկ Փաշինյանն ա ասում, որ մի տարի առաջ շատ ավելի բարենպաստ փաստաթուղթ ա եղել՝ իրական փոխզիջումներով։ Ավելին, իր խոսքերով պատերազմի առաջին օրերին էր դեռ կարելի էր մինիմալ կորուստներով ստորագրել գոնե։

Մի եղեք, էլի, Հռոմի պապից ավելի կաթոլիկ ու պահանջեք, որ ցույց տան ձեզ՝ ինչ էր բանակցվում ու արդյունքում ինչ ա ստորագրվել, որ էդ շահարկումները վերջանան»:

--00--ԱԹ