Ռուս խաղաղապահներով ևս 5 ինքնաթիռ թռավ Լեռնային Ղարաբաղ, ընդհանուր թիվը դարձավ 20

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

ինքնաթիռ

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահներով ևս 5 ինքնաթիռ թռավ դեպի Լեռնային Ղարաբաղ: Մինչ այս պահն ուղարկվել է ընդհանուր առմամբ 20 ինքնաթիռ: 

Ըստ աղբյուրի՝ ինքնաթիռում խաղաղապահ ստորաբաժանման անձնակազմն է, նյութական միջոցներ ու զրահամեքենաներ:

Ավելի վաղ լուր էր հրապարակվել, որ 3 «Իլ-76» ինքնաթիռ վայրէջք է կատարել Հայաստանի «Էրեբունի» օդանավակայանում: Ռազմական ինքնաթիռները հասցրել են ավելի քան 80 զինծառայողի:

--00—ԼՄ