Ստորագրված փաստաթուղթը ՀՀ սահմանադրությանը հակասում է. Արամ Վարդևանյան

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

արամ.վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի ընկերներ,

Դիմում եմ հատկապես քաղաքական լայն ակտիվություն, անվերապահ սատարումներ ցուցաբերած՝ ընկերներիս և ծանոթներիս։ Կարդացեք այս 9 կետը, որը ստորագրվել է բոլորիս անունից։ Խնդրում եմ Ձեր մեջ հարց տվեք, արդյոք Դուք համաձայն եք եղել այս 9 կետերին։

Արդյո՞ք Դուք հոկտեմբերի 12-ի հայտնի ուղերձի փոխարեն համաձայն կլինեիք ՌԴ արտաքին գործերի նախարար պարոն Լավրովի առաջարկին, որտեղ 9 կետեր նախատեսված չէին, կամ բանակցային գործընթացի գերակայության ապահովում տարբերակին և ոչ թե պատերազմ․․. խնդրում եմ պարզապես մտածեք և վերլուծեք։

Որպես սահմանադրագետ՝ կասեմ իմ կարծիքը կարճ․ խնդրո առարկա փաստաթուղթը այս պահին ՀՀ սահմանադրությանը հակասում է և չի կարող պարզապես ստորագրվել միայն գործադիր իշխանության կողմից»։

--00--ԱԹ