Քաղաքական ուժերը պետք է ժամ առաջ չեզոքացնեն փաստաթուղթը, կամ գոնե խայտառակ պայմանները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

քաղաքական

Փորձագետ Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է

«Փորձեմ մեջս ուժ գտնել և խոսել։
Ստորագրված փաստաթուղթը պարտության փաստաթուղթ է։ Մի կողմ եմ թողնում ինձ համար այդպես էլ անհասկանալի մնացած ոչ պատշաճ զորահավաքի փաստը, կազմակերպչական աշխատանքները, այդպես էլ ոչ մի տեսակի ռազմական օպերացիաների չկատարումը, ուզում եմ խոսել փաստաթղթի մասին։

ՀՀ-ն խորհրդարանական երկիր է, այստեղ ստորագրված նմանատիպ ցանկացած փաստաթուղթ պետք է անցնի խորհրդարանով, այնուհետև ներկայացվի նախագահի վավերացմանը։ Նախագահը կարող է փաստաթուղթն ուղարկել ՍԴ հետագա գործընթացների համար։ 

Հիմա ուզում եմ ասել, որ այս խայտառակությանը չպիտի ենթարկվենք, ուղղակի չպիտի ենթարկվենք ու վերջ․․․ Իսկ թե ինչպես, քաղաքական ուժերին եմ ուղղակի խնդրում, որ ժամ առաջ միջոցներ ձեռնարկեն՝ չեզոքացնելու փաստաթուղթը, կամ գոնե առնվազն խայտառակ պայմանները․․․»։

--0--ԿԿ