Ոստիկանությունը հերքում է կառավարությունում ոստիկանապետի մասնակցությամբ միջադեպի լուրերը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

հասարակական

Տեղեկատվություն է տարածել, թե Կառավարությունում իբր միջադեպ է տեղի ունեցել ոստիկանության պետի մասնակցությամբ։

ՀՀ Ոստիկանությունը հայտնում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

«Ոստիկանության պետն իսկապես գիշերը եղել է Կառավարության շենքում, ստեղծված իրավիճակի շուրջ խոսել հավաքված քաղաքացիների հետ՝ փորձելով համատեղ կանխել անցանկալի դեպքերի հետագա ընթացքը։

Լրատվամիջոցներին կոչ ենք անում անստույգ տեղեկությունների հրապարակումով չլարել առանց այն էլ բարդ իրավիճակը և արհեստականորեն կրքեր չբորբոքել»,-նշված է հայտարարությունում։

--0--ԿԿ