Ռուս խաղաղապահներին տեղափոխող 9 ինքնաթիռ մեկնել է Լեռնային Ղարաբաղ. ՏԱՍՍ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 10,  24News

․

Ռուս խաղաղապահներին տեղափոխող առաջին 4 Իլ-76 ինքնաթիռները Ուլյանովսկից մեկնել են Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Առաջին չորս Իլ-76 ինքնաթիռները օդ են բարձրացել «Ուլյանովսկ-Վոստոչնի» օդանավակայանից։ Օդանավում էին խաղաղապահ ստորաբաժանման անձնակազմը, ավտոմոբիլային տեխնիկան, զրահափոխադրիչները և նյութական ռեսուրսները», - ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Հայտնի է դարձել, որ ևս 5 ինքնաթիռ է մեկնել Լեռնային Ղարաբաղ։

ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ ընդհանուր առմամբ խաղաղապահ առաքելության իրականացման համար Լեռնային Ղարաբաղ է մեկնելու 1960 զինծառայող, ինչպես նաև 90 զրահափոխադրիչ ու 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:

--00--ԱՀ