Ես հիմա ԱԺ եմ. պահանջում եմ, որ պատգամավորներն ու վարչապետը նույնպես ներկայանան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

մարուք

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել. 

«Ես հիմա Ազգային ժողովում եմ։

Անկախ կուսակցական պատկանելությունից՝ կոչ եմ անում բոլոր պատգամավորներին շտապ գալ խորհրդարան։

Պահանջում եմ, որ վարչապետը նույնպես ներկայանա ԱԺ:

Մենք իրավունք չունենք վտանգել մեր պետության ներքին և արտաքին անվտանգությունը»։

--00—ԼՄ