Շուշիում թշնամին ծուղակում հայտնվեց. հակահարձակման պահը մոտենում է. Հայկ Նահապետյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

Որ պահին Ադրբեջանը հասկանա, որ այլևս Շուշին չի կարող վերցնել, և այդ կարևոր ճակատամարտում նա պարտվել է, հայկական ուժերի մեկ-երկու ուղղությամբ հակահարձակում լինի Շուշին չվերցնելու ֆոնի վրա՝ կտեսնեք ինչ խուճապ է առաջացնելու Ադրբեջանի զինուժում: Այս մասին 24TV-ում ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:

«Ալիևը հայտարարել է, որ Շուշին վերցրել է, բայց չի վերցրել, ինքը ասում է Շուշին վերահսկում է, բայց Շուշին չի վերահսկում, և դա փաստ է։ Շուշիում գնում են կռիվներ, և ներսում, և հարակից տարածքներում, այսինքն, ինչ որ ինքը ասեց, իրականությանը չի համապատասխանում», ասել է փորձագետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ