Շուշին գրավելու ակնհայտ սուտ տեղեկատվական ֆոնը մեզ համար բեկում մտցնելու հնարավորություն է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

Շուշիի շուրջ հանգուցալուծումը շատ էական նշանակություն կունենա ճակատի ողջ երկայնքի իրավիճակի վրա։ Վճռորոշ պահ է։ Ավարտից հետո շատ կարևոր հետևանքներ կլինեն։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Արդար Հայաստան» հանրային նախաձեռնության անդամ, փաստաբան Նորայր Նորիկյանը։

«Շուշիի ճակատամարտը պատերազմի ելքի վրա վճռորոշ կլինի։ Քաղաքը գրավելու ակնհայտ սուտ տեղեկատվական ֆոնը մեզ համար լավ հնարավորություն է բեկում մտցնելու համար։ Շատ կարևոր է բեկում մտցնել պատերազմի ելքում և փոխել մտայնութունը»,- ասել նա։

Փաստաբանն ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը դուրս են մնացել հարցի կարգավորման դիվանագիտական ասպեկտից։

«Նրանք միմյանց դեմ պատերազմում են, իսկ իրենց ճակատագրի վերաբերյալ բանակցում են Թուրքիան ու Ռուսաստանը։ Չստացվի այնպես, որ 1920 թվականի կրկնողությունը տեղի ունենա, երբ մեր առջև դրվի կարգավորման մի փաթեթ, որով մեր հայրենիքի խնդիրը կլուծեն մեր հայրենիքից դուրս»,- նկատել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ