Թրամփը կհեռանա 70 օրից, իսկ մենք այստեղ հավերժ ենք. Զարիֆի «անկեղծ ուղերձը»՝ հարևաններին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

Զարիֆ
IRNA գործակալությունը, հղում անելով Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի թվիթերյան գրառմանը, հայտում է, որ նա հարևան երկրներին ուղղել է «անկեղծ ուղերձ», ըստ որի՝ «դրսի աշխարհի» վրա հիմնվելն անվտանգության երաշխիք չի կարող լինել, իսկ ահա Իրանի հետ հնարավոր է «ավելի լավ ապագա» կառուցել:

«Անկեղծ ուղերձ՝ մեր հարևաններին.

Թրամփը հեռանալու է 70 օրից, իսկ մենք այստեղ հավերժ ենք մնալու: Անվտանգության ապահովման համար դրսի երկրների վրա հիմնվելը լավ տարբերակ չէ:

Ձեռքն ենք մեկնում մեր հարևաններին՝ երկխոսության ճանապարհով տարաձայնությունների լուծման համար: Միայն միասին կարող ենք ավելի լավ ապագա կառուցել բոլորի համար»,- գրել է Զարիֆը:

--00—ԼՄ