Լեգենդար հրամանատար Սեյրան Օհանյանը վիրավոր չէ․ նա կանգնած է զորքի կողքին և կռվում է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

Սեյրան Օհանյանը, Արցախի հերոս, Շուշիի ազատագրող լեգենդար հրամանատարը, այսօր դարձել է Շուշին պաշտպանող լեգենդ։Այս մասին, ճեպազրույցի ժամանակ հայտնեց, ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Կեղծ է նրա վիրավորվելու լուրերը: Նա այսօր էլ կանգնած է զորքի կողքին և կռվում է»,- նշեց Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչը տեղեկացրեց, որ մեր զորքերն անձնուրաց կռվում են և պետք է սպասենք պաշտոնական հաղորդագրություններին և Շուշիի ճակատամարտի ավարտին։

«Ես վստահ եմ, որ հաղթելու ենք»,- հավելեց նա։ 

--00--ԱՀ